Ասոցացման համաձայնագիրը որևէ կերպ չի խոչընդոտի Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը. Ուսուպաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը որևէ կերպ չի խոչընդոտի Թբիլիսիի ու Բաքվի երկկողմ հարաբերությունների զարգացմանը.

«ԵՄ-ի հետ Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո մեզ մոտ մի փոքր փոխվում է իրավական դաշտը, սակայն դա որևէ կերպ չի ազդի մեր հարևանների, Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա: Եվ այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք քննարկել մի շարք դետալներ, որպեսզի մեր երկրներն օգտվեն դրանից:

Մենք կհանդիպենք երկրի (Ադրբեջանի) ղեկավարության հետ: Այս այցի ընթացքում մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Վրաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունի երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերի շուրջ լավ փոխըմբռնում»:

Պլանավորված է, որ Ուսուպաշվիլին երկօրյա ադրբեջանական այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031