Բաժիններ՝

ԱՊՊԱ ունեցող մեքենաների թիվը գերազանցել է 440 հազարը

2014թ. մայիսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 443,037, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 2,500-ով:

Ըստ Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների՝ մայիսի ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 763 մլն դրամ, ինչը ապրիլ ամսվա համեմատ աճել է մոտ 19 մլն դրամով: Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ ևս նվազել է` կազմելով 3,848 դիմում, նախորդ ամսվա 3,999-ի դիմաց: Հատուցման միջին չափը 2014թ. մայիս ամսվա դրությամբ կազմել է`191,110 ՀՀ դրամ:

Համակարգի վնասաբերության ցուցանիշը մայիս ամսվա դրությամբ կազմել է մոտ 59.1%:

Նկատենք, որ մոտ 2 տարի առաջ համակարգի վնասաբերության ցուցանիշը գերազանցում էր 70%-ը: Այսինքն, եթե այն ժամանակ ապահովագրողները բողոքում էին, որ ավտոմեքենաների ապահովագրությունը շահավետ բիզնես չէ, ապա այժմ իրավիճակը բավականին փոխվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս