Բաժիններ՝

Դուբայում կառուցելու են աշխարհի խոշորագույն առևտրային համալիր Mall of the World-ը (տեսանյութ)

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դուբայում կարող է հայտնվել «քաղաք», որում կարգավորվելու է ջերմաստիճանը: Պլանավորված է դրանում կառուցել աշխարհի խոշորագույն առևտրային համալիրը, ինչպես նաև այգի, հյուրանոցներ, առողջարաններ ու թատրոններ:

Ներկա դրությամբ աշխարհի խոշորագույն առևտրային համալիրը նույնպես գտնվում է Դուբայում: Չնայած դրան՝ այժմ պլանավորված է կառուցել Mall of the World-ը: Վերջինիս տարածքը կազմելու է 4.45 միլիոն քառակուսի մետր: Այս մասին հայտնել են Dubai Holding-ի ներկայացուցիչները, որոնց խոսքերով՝ համալիրը կլինի ապակեպատ գմբեթով և կունենա օդորակիչներ, որոնք կգործեն ամռանը:

Դեռ հայտնի չէ, թե երբ կմեկնարկի ու երբ կավարտվի համալիրի կառուցումը: Dubai Holding-ի ներկայացուցիչներըկարծում են, որ Mall of the World-ը կարող է տարեկան գրավել ավելի քան 180 միլիոն այցելուի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031