Բաժիններ՝

Մերկելը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի հետ համագործակցության հեռանկարները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եթե հաստատվեն այն տեղեկությունները, որ գերմանական BND հետախուզության աշխատակիցն ամերիկյան լրտես է, ապա դա կասկածի տակ դնի ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերությունների հեռանկարները:

Նման հայտարարություն Պեկինում լրագրողների հետ զրույցում արել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ավելի վաղ Գերմանիայի դատախազությունը հայտարարել էր, որ 31-ամյա գերմանացուն կասկածում են օտար (ԱՄՆ-ի) հետախուզական ծառայությունների օգտին լրտեսություն կատարելու մեջ:

Հիշեցնենք, որ դրանից հետո Բեռլինում ԱՄՆ դեսպան Ջոն Էմերսոնը կանչվել էր Գերմանիայի ԱԳՆ, իսկ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը խաղում է Գերմանիայի բարեկամության ու դաշնակցային հարաբերությունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031