Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանն այս շաբաթ կքննարկի քրդական հարցի կարգավորման «ճանապարհային քարտեզը»

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը որոշել է հուլիսի 1-ին չգնալ արձակուրդի և փոխարենը դա անել հուլիսի 25-ին: Դրա պատճառն այն է, որ որոշվել է այս շաբաթ քննարկել քրդական հարցի կարգավորման ընթացիկ գործընթացի արագացմանն ուղղված օրինագիծը:

6 հոդվածից բաղկացած «Ահաբեկչության դադարեցման ու սոցիալական ինտեգրման ամրապնդման» անվանմամբ օրինագիծն իրավական հիմք կապահովի բանակցությունների համար, ինչպես նաև անձեռնմխելիություն կապահովի դրանց մասնակիցների համար: Ակնկալվում է, որ կառավարության ներկայացրած այդ օրինագիծը կընդունվի հուլիսին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ, և վերոնշյալ օրինագծի առաջ քաշումն ու հնարավոր ընդունումը հանդիսանում է քրդերին հասցեագրած ժեստ: Քրդերի քվեները շատ կարևոր են գործող վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031