Բաժիններ՝

Դավիթ Ուսուպաշվիլին մեկնել է Ադրբեջան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան մեկնել է Ադրբեջան: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը:

Պլանավորված է, որ Ուսուպաշվիլին երկօրյա ադրբեջանական այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Այդ հանդիպումներում քննարկվելու է երկկողմ հարաբերությունների խորացման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս