Բաժիններ՝

Փհենյանը վերամիավորման պլան է առաջարկել Սեուլին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի կառավարությունը Հարավային Կորեային առաջարկել է փոխադարձ հենքով ընդունել համալիր միջոցներ, որոնք կոչված կլինեն բացել հաշտեցման ու միասնության ուղին:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Հյուսիսն ու Հարավը պետք է համատեղ առաջ քաշեն հայրենիքի վերամիավորման ուղիների մասին ընդունելի ու բոլոր կորեացիների շահերին համապատասխանող կոնկրետ առաջարկներ, որպեսզի երաշխավորվի համագոյակցությունը, համատեղ բարգավաճումը և ընդհանուր շահերը:

Փհենյանում ընդգծում են, որ միավորումը կարելի է իրականացնել դաշնության սկզբունքների հիման վրա, որը նախատեսում է երկու տարբեր գաղափարախոսության ու սոցիալական համակարգի գոյություն:

Այդ առաջադրանքի իրագործման համար ԿԺԴՀ-ի իշխանություններն առաջարկում են հրաժարվել հակամարտությունից ու թշնամանքից, վերջ դնել արտաքին ուժերից առկա կախվածությանը, ստեղծել բարենպաստ մթնոլորտ՝ Հյուսիսի ու Հարավի միջև հարաբերությունները բարելավելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031