Բաժիններ՝

ԱՄՆ-ը խաղում է Գերմանիայի բարեկամության ու դաշնակցային հարաբերությունների հետ. Գաուկ

Գերմանական ZDF հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը մեկնաբանել է գերմանական հետախուզությունում ամերիկյան լրտեսի շուրջ ծագած նոր սկանդալը. «ԱՄՆ-ը խաղում է Գերմանիայի բարեկամության ու դաշնակցային հարաբերությունների հետ:

Եթե իրականում պարզվի, որ հատուկ ծառայությունները դրանով իսկ հավաքագրել են մեր հետախուզության աշխատակցին, ապա անհրաժեշտ է ասել՝ վերջ, բավական է»:

Գերմանիայի իշխանությունները հինգշաբթի ձերբակալել են BND-ի 31-ամյա աշխատակցի, որը խոստովանել է, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությանը փոխանցել է այնպիսի տեղեկատվություն, որն առնչվել է բունդեսթագի հատուկ հանձնաժողովի գործունեությանը:

Այդ հանձնաժողովը զբաղվում էր Գերմանիայում ամերիկյան խոշորագույն հատուկ ծառայությունների գործունեության հետաքննմամբ: Ուրբաթ Գերմանիայի ԱԳՆ էր կանչվել Բեռլինում ԱՄՆ-ի դեսպան Ջոմ Էմերսոնը՝ պարզաբանումներ տալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031