Չինաստանը պլանավորել է վերականգնել Մետաքսե ճանապարհը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Չինաստանի կառավարությունը պատրաստում է 6000 կիլոմետր երկարությամբ պատմական Մետաքսե ճանապարհի վերականգնման նոր նախագիծ: Նախագիծը գնահատվում է 150 միլիարդ դոլար:

Այն անցնելու է Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Իրանի միջով և հասնելու է Թուրքիա: Երկաթուղու կառուցումը մեկնարկելու է Չինաստանի Սինձյան շրջանից: Այդ ճանապարհը Կովկասի տարածքում կմիանա «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու հետ, ինչը կմեծացնի նրա ուղևորափոխադրումները:

Ճանապարհը պատրաստ կլինի մինչև 2030 թվականը: Մարդատար գնացքների արագությունը կազմելու է 200 կմ/ժամ արագություն, իսկ բեռնատար գնացքների արագությունը` 160 կմ/ժամ:

Հիշեցնենք, որ Չինաստանի առաջ քաշած մեկ այլ նախագծով հնարավոր կդառնա երկու օրում գնացքով հասնել ԱՄՆ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031