Բաժիններ՝

Ջեսիկա Սիմփսոնն ամուսնացել է նախկին ֆուտբոլիստի հետ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` դերասանուհի ու երգչուհի Ջեսիկա Սիմփսոնն ամուսանցել է ԱՄՆ Ազգային ֆուտբոլային լիգայի նախկին խաղացող Էրիկ Ջոնսոնի հետ: Այս մասին հայտնել է Սիմփսոնի մամլո քարտուղար Լորեն Աուսլանդերը:

Նրա խոսքերով` հարսանեկան արարողությունն անցկացվել է երեկ, Կալիֆոռնիայի ռանչոյում: Սիմփսոնն ու Ջոնսոնը սկսել են հանդիպել 2010 թվականին: Չնայած նրան, որ զույգերն ունեն երկու երեխա (երկամյա դուստր և մեկամյա տղա), նրանք որոշել են իրենց հարաբերություններն օրինականացնել միայն հիմա:

Նրանց համար այս ամուսնությունը թվով երկրորդն է: Ջեսիկա Սիմփսոնի առաջին ամուսինը երգիչ Նիկ Լաշեն է, իսկ Ջոնսոնն ամուսնացած է եղել ոճաբան Քերի Ջոնսոնի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031