Բաժիններ՝

Գիտնականները պարզել են, թե ինչու է ավարտվել սառցե վերջին ժամանակաշրջանը

Paleoceanography պարբերականի փոխանցմամբ` Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածի խորքերից ածխածնի երկօքսիդի (СО2) հզոր արտանետումն այնքան ուժեղ է տաքացրել մոլորակը, որ դա հանգեցրել է վերջին սառցե ժամանակաշրջանի ավարտին:

Դա տեղի է ունեցել մոտ 17.000 տարի առաջ: Գիտնականները պարզել են, որ արևելաասիական մուսոններն ու չափավոր լայնությունների ցիկլոնների ուղին փոխել են տեղումների քանակը Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում:

Այն ժամանկ մակերևութային ջրերը դարձել են ավելի աղի ու ավելի պակաս անհանգիստ, իսկ օվկիանոսի խորքում ձևավորվել է խիտ և աղի խորքային ջրերի զանգված: Այդ գործընթացների արդյունքում օվկիանոսից մթնոլորտ առատորեն արտանետվել է ածխածնի երկօքսիդ:

Գիտնականները ելակետային տվյալները ստացել են 3648 մետր խորությունից դուրս բերված խեցիների ուսումնասիրությունից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031