Սաակաշվիլին Սլավյանսկի ազատագրումը որակել է պատմական իրադարձություն

Lenta.ru-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է ուկրաինացիներին` կապված Սլավյանսկի գրավման հետ: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում: Սաակաշվիլին քաղաքի ազատագրումը որակել է պատմական իրադարձություն.

«Վերջին օրերի հաջողությունն  վճռորոշ նշանակություն ունի ոչ միայն Ուկրաինայի ապագայի համար, այլև կատարելապես նոր հեռանկարներ է բացում հետխորհրդային բոլոր ժողովուրդների համար: Փառք Ուկրաինային»: Իր ուղերձը Սաակաշվիլին հասցեագրել է Ուկրաինայի ժողովրդին, հանրապետության զինված ուժերին ու նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

Հունիսի սկզբին Սաակաշվիլին կողմ է արտահայտվել Ուկրաինայի արևելքում ռազմական գործողության շարունակմանը, որը սկսվել էր ապրիլի կեսին և դադարեցվել էր Ուկրաինայի նախագահական ընտրությունների ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս