«Իսլամական պետություն» խմբավորումը ցանկանում է անձնագրեր բաժանել Իրաքում ու Սիրիայում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` «Իսլամական պետություն» (նախկինում` «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն») խմբավորումը, որի վերահսկողության տակ գտնվում են վիթխարի տարածքներ Սիրիայում ու Իրաքում, պլանավորում է տրամադրել իր իսկ կողմից հռչակված «Իսլամական խալիֆաթի» անձնագրեր:
Խմբավորման անդամները Twitter-ում տեղադրել են իսլամական խալիֆայության անձնագրերի լուսանկարներ: Դրա վրա գրված է Իսլամական խալիֆաթ և նշված. «Եթե այս անձնագրի սեփականտիրոջը պատճառվի վնաս, ապա մենք հանուն նրա կգործարկենք մեր զորքերը»:
«Իսլամական պետություն» խմբավորումը հայտարարել է, որ նոր փաստաթղթերը կստանան Իրաքի ու Սիրիայի սահմանին ընկած քաղաքների մոտ 11.000 բնակիչներ: Անձնագրերն ամենայն հավանականությամբ կտպագրվեն Մոսուլում:
«Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորումը իսլամական խալիֆաթի ստեղխման մասին հայտարարել է հունիսի 29-ին: