Բաժիններ՝

Չինաստանը հաջողությամբ ընդլայնում է ատոմային ստորջրյա նավատորմը. The Washington Times

The Washington Times թերթի փոխանցմամբ` վերջին շրջանում Պեկինը հասկացնել է տվել, որ, կարծես թե, ունի նոր սերնդի ատոմային սուզանավի փորձնական օրինակ, որը նախատեսված է միջուկային հարվածներ հասցնելու համար: 

Ատոմային սուզանավի փորձնական մոդելը, որն ունակ է կրել միջուկային մարտական լիցք, Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերի տրամադրության տակ է հայտնվել Ցինդաոյում:

Այս մասին Ռազմավարական գնահատականների միջազգային կենտրոնում հրապարկած իր զեկույցում գրել է վերլուծաբան Ռիկ Ֆիշերը: Նրա խոսքերով` այդ մոդելը ծայրահեղ դեպքում հնարավորություն է տալիս որոշակի պատկերացում կազմել ատոմային սուզանավի նոր դասի մասին:

Մոդելի լուսանկարներն առաջին անգամ հրապարակվել են ապրիլին` չինական ռազմածովային կոնֆերանսի ժամանակ: Ֆիշերի խոսքերով` Ասիայում ռազմական աղբյուրները հայտնում են, որ մինչև 2020 թվականը Չինաստանում կարող է շարք մտնել Type-093s տիպի 6 սուզանավ և  Type-095s տիպի երկու նոր սուզանավ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031