Իրանը երբեք թույլ չի տա, որ իրագործվելու Իրաքը մասնատելու Իսրայելի պլանը. Աբդոլահիան

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը երբեք թույլ չի տա, որ իրագործվի Իսրայելի պլանը, ինչն ուղղված է Իրաքի մասնատմանը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարի` արաբական ու աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեին Ամիր Աբդոլահիանը:

Նրա խոսքերով` Իրաքում անջատողական շարժումն ու ահաբեկչության աճը կարող են ազդել Իրանի վրա: Աբդոլահիանն ընդգծել է, որ իրենք Իրաքում հակամարտության սկսվելուց ի վեր` ուղիներ են փնտրում երկիրը ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ.

«Եթե Իրաքն օգնություն խնդրի մեզ ահաբեկչության դեմ պայքարում, ապա Իրանը պատրաստ է օգնել զենքի մատակարարմամբ` գործելով միջազգային իրավունքի շրջանակներում»: Աբդոլահիանը հերքել է այն տեղեկատվությունը, թե Իրանի արտգործնախարարը մոտ ժամանակներս պլանավորել է այցելել Սաուդյան Արաբիա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031