Բաժիններ՝

Ուկրաինացի զինվորականներն ամբողջովին իրենց վերահսկողության տակ են առել Սլավյանսկն ու Կրամատորսկը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի զինվորականները հայտարարել են, որ ամբողջովին վերահսկողության տակ են առել Սլավյանսկն ու Կրամատորսկը (Դոնեցկի մարզ): Այս մասին նշված է Հակաահաբեկչական գործողության մամլո կենտրոնի Facebook-յան էջում:

Վերջինիս հաղորդմամբ՝ այդ քաղաքներում սկսում են վերականգնել ենթակառուցվածքները, արդեն իսկ հաստատվել են սննդամթերքի ու խմելու ջրի մատակարարումներ, ինչպես նաև հումանիտար օգնության կազմակերպում:

Հաղորդագրության մեջ նշված է, որ ահաբեկիչների բանդաները բարոյալքված են, սակայն դրա հետ մեկտեղ շարունակում են նենգ հարձակումներ ձեռնարկել ուկրաինացի զինվորականների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս