Բաժիններ՝

«Երջանկության» ծածկոց` հատուկ ավիաուղևորների համար

Բրիտանական ավիաընկերությունը` British Airways-ը որոշել է պարզել ուղևորի տրամադրությունը: Նրանք փորձարկում են, այսպես կոչված՝ «երջանկության» ծածկոցը, որով հնարավոր է պարզել, թե տվյալ ուղևորի տրամադրությունն ինչպիսին է և արդյոք նա բավարարված է չվերթի որակից ու սպասարկումից: «Երջանկության» ծածկոցը գույները փոխելու միջոցով ցույց է տալիս դրական կամ բացասական տրամադրվածությունը: Նորարարական ծածկոցը աշխատում է նյարդային զգայարանների հետ ու տվիչների միջոցով ստանում է տեղեկություն ուղևորի էմոցիոնալ ֆոնի մասին: Կարմիր գույնը նշանակում է, որ ուղևորը գոհ չէ չվերթից, կապույտ կամ մանուշակագույնը խոսում է դրական տրամադրվածության մասին: Առաջին անգամ «երջանկության» ծածկոցը փորձարկել են Լոնդոնից Նյու-Յորք թռիչքի ժամանակ: Եթե այն բավարարեց British Airways-ի սպասելիքները դրա կիրառությունը կդառնա զանգվածային:
Aroxj.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031