Բաժիններ՝

Քառյակը կքննարկի՝ ինչ անել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումից հետո

Ինչպես տեղեկացրել ենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում, անտեսելով հանրության և քաղաքական ուժերի կոչերը՝ հետաձգել էլեկտրաէներգիայի սակագնի քվեարկությունը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հոսանքի թանկացման հարցը դրեց քվեարկության և այն ընդունվեց միաձայն: 

Շենքի դիմաց հավաքված ակտիվիստներին այս մասին տեղեկացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նա ասաց, որ հանձնաժողովի բոլոր 5 անդամները, չբերելով ոչ մի հակափաստարկ, կողմ են քվեարկել։

Արամ Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ քառյակը կքննարկի իր հետագա քայլերը և այդ մասին տեղյակ կպահեն հանրությանը։

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031