
Սուլոցների և բղավոցների ներքո ՀԾԿՀ-ն քննում է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը

«Մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք տերը մեր քաղաքի», «Ամոթ, ամոթ» բացականչությունների և սուլոցների ներքո քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցի քննակումը:
ՀՀ ակտիվ քաղաքացիները ՀԾԿՀ շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում: ՀԾԿՀ նիստին մասնակցում են ՀԷՑ նախագահ Բիբինը, կառավարության, հանրային հատվածի ներկայացուցիչներ, պատգամավորներ:
ՀԾԿՀ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանն իր զեկույցում նշեց, որ շահութաբերության մարժան որոշվել է 12.4%-ից նվազեցնել 11.2%: Արծվիկ Մինասյանի հարցին՝ հնարավոր չէ՞ մարժան ավելի իջեցնել և սահմանել 5%, Բուդաղյանը պատասխանեց, որ չեն կարող կամայական մեծություն սահմանել: Ըստ նրա՝ շահութաբերության մարժան որոշվում է հատուկ հաշվարկներով:
Բուդաղյանի խոսքով՝ իրակաանցվող ներդրումները ազդում են կորուստների մակարդակի նվազեցման վրա և տարիների ընթացքում նախկին 17%-ից նվազել է մինչև 11.2%: