Բաժիններ՝

Սիրիայում ու Իրաքում գործող եվրոպացի զինյալները սպառնում են ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը. Օբամա

АВС հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում ու Իրաքում ռազմական գործողությունների մասնակցող ԵՄ-ի երկրների քաղաքացիները սպառնում են ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, քանի որ կարող են երկիր մուտք գործել առանց վիզա ստանալու.

«Մենք գիտենք, որ մի շարք եվրոպացիներ գնում են Սիրիա և այնտեղ մասնակցում են ռազմական գործողություններին: Այժմ նրանք կարող են այդ նպատակով մեկնել Իրաք: Հետագայում նրանք կվերադառնան իրենց երկիրները:

Քանի որ նրանք ունեն եվրոպական անձնագրեր, ուստի նրանց անհրաժեշտ չէ վիզա՝ ԱՄՆ մուտք գործելու համար: Մենք պետք է խստացնենք աշխատանքը տվյալ ուղղությամբ: Դրանում կարևոր տեղ է հատկացվելու հատուկ նշանակության զորքերին»:

Ամերիկյան հետախուզական ծառայությունների տվյալներով՝ միայն «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման կազմում գործում է մոտ 2000 զինյալ, որոնք ունեն արևմտյան երկրների անձնագրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30