Բաժիններ՝

Բելառուսն ու Ղազախստանը մերժել են Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը. Ведомости

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ Մաքսային միության գծով Ռուսաստանի գործընկերներ Բելառուսն ու Ղազախստանը հրաժարվել են աջակցել Ռուսաստանին՝ կապված հունիսի 27-ին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը ստորագրած Ուկրաինայի հետ հարաբերությունները վատթարացնելու հետ:

Ռուսական կողմը ցանկացել է սահմանափակումներ մտցնել ուկրաինական ներկրման նկատմամբ, ինչի համար նա պետք է ստանար Մաքսային միության գծով իր գործընկերների՝ Բելառուսի ու Ղազախստանի աջակցությունը: Սակայն թերթը պարզել է, որ Ռուսաստանին չի հաջողվել անել դա:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ Ռուսաստանը Բելառուսին ու Ղազախստանին առաջարկել է ուկրաինական ապրանքների համար ընդունել նոր ռեժիմ, սակայն այդ առաջարկը մերժվել է: Այս մասին թերթին հայտնել է բանակցություններին մասնակից դաշնային պաշտոնյան:

Եվ քանի որ Բելառուսն ու Ղազախստանը չեն համաձայնվել ուկրաինական ապրանքների ներկրման մաքսատուրքերի բարձրացման մասին ռուսական առաջարկին, Ռուսաստանը Մաքսային միության կանոններին համապատասխան իրավունք է ստացել գործել միակողմանի կարգով:

Ռուսաստանն ինքը կարող է սահմանափակիչ միջոցներ սահմանել Ուկրաինայի դեմ՝ առանց «եռյակի» որոշման: Այս մասին հայտարարել է նաև Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը: Բելառուսի կառավարության ներկայացուցիչը հաստատել է, որ իր երկիրը դեմ է արտահայտվել Ռուսաստանի ներկայացրած բանաձևին: Բելառուսն Ուկրաինայի հետ ունի 600 կիլոմետրանոց սահման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս