Բաժիններ՝

ԿԺԴՀ-ը Հարավային Կորեային առաջարկել է հրաժարվել թշնամանքից

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի պաշտպանության պետական կոմիտեն դիմել է Հարավային Կորեայի իշխանություններինէ առաջարկելով դադարեցնել փոխադարձ ռազմական ագրեսիան:

ԿԺԴՀ-ի իշխանություններն ընդգծել են, որ պատրաստ են ուրբաթ օրվանից ժամանակավորապես դադարեցնել Հարավային Կորեայի դեմ քարոզչությունը և Սեուլից ակնկալում են նմանատիպ պատասխան գործողություններ: Փհենյանը նաև կոչ է արել Դեղին ծովում՝ սահմանային վիճելի շրջանի մոտ, վերջ դնել հրետակոծություններին և ռազմական գործողությունների մյուս տիպերին:

Սրանից առաջ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել էր, որ անհրաժեշտ է ամեն միջոցներով արագացնել Կորեական ժողովրդական բանակի պաշտպանական ուժերի ամրապնդումը՝ երկրում խաղաղություն ու անվտանգություն ապահովելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս