Դավութօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել Մասուդ Բարզանիի և Իրաքի խորհրդարանի նախագահիի հետ

TRT Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի և Իրաքի խորհրդարանի նախագահ Ուսամ Նուջեյֆիի հետ:

Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ը, որի հաղորդմամբ՝ Դավութօղլուն Մասուդ Բարզանիի հետ քննարկել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիի թուրքական այցի հարցը և Իրաքի վերջին դեպքերը:

Իրաքի խորհրդարանի նախագահ Ուսամ Նուջեյֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ  էլ գնահատական է տրվել Իրաքի քաղաքական գործընթացներին: Դավութօղլուն ընդգծել է, որ Իրաքում ընտրությունների անցկացումից հետո խորհրդարանը պետք է հնարավորինս արագ սկսի իր աշխատանքները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30