Մենք չպետք է սխալ ազդանշաններ հղենք Ռուսաստանին. Ալասանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը պետք է ակտիվացնի իր ջանքերը եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին:

Ալասանիայի խոսքերով՝ «Արևելյան գործընկերության» անդամ երկրները պատրաստ են աջակցել Վրաստանին և դա մեծ կարևորություն ունի իրենց համար. «Դրա հետ մեկտեղ մենք չպետք է սխալ ազդանշաններ հղենք Ռուսաստանին, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սխալ ըմբռնմանը:

Ինչպես ընդգծել է վարչապետը, մենք կառուցողական հարաբերություններ ենք հաստատել Ռուսաստանի հետ և չպետք է նրան առիթ ընձեռենք ՝ իրավիճակի էսկալացման համար:

Սակայն այնպիսի սկզբունքային հարցերը, ինչպիսին է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, պետք է լուծվեն անպայմանորեն, և մենք չենք նահանջի դրանցից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30