Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները Պրահայում կհանդիպեն հուլիսի 7-ին և 9-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանն ակնկալում է վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի միջև հանդիպումը Պրահայում տեղի կունենա հուլիսի 9-ին:

Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Նրա խոսքերով` վրացական կողմն ակնկալում է նաև, որ դրանից երկու օր առաջ` հուլիսի 7-ին, տեղի կունենա փորձագետների հանդիպում` կապված երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների հետ (Վրաստանը հունիսի 27-ին ԵՄ-ի հետ ստորագրել է Ասոցացման համաձայնագիրը):

Սրանից առաջ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել էր, որ Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների միջև հանդիպումները Պրահայում կարող են անցկացվել մինչև հուլիսի 10-ը:

Տեսանյութեր

Լրահոս