Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը հաղորդում են ներկայացրել քառյակի հետագա անելիքների վերաբերյալ

Հունիսի 28-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ: Նիստում վարչությունը կազմավորել է Քաղաքացիական խմբերի հետ աշխատանքների համակարգման ու Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովները: Այս մասին տեղեկացնում են ՀԱԿ գրասենյակից:

Փոխնախագահներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը հաղորդում են ներկայացրել Քառյակի մաս կազմող ուժերի հետ ընթացիկ համագործակցության և Քառյակի հետագա անելիքների վերաբերյալ:

Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մասին:

Տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը հաղորդում է ներկայացրել ամռան ընթացքում` աշնանը սպասվող քաղաքական ակտիվ գործընթացներին ընդառաջ, տարածքային կառույցներում իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս