
Ադրբեջանն առաջարկել է ընդլայնել Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցչի լիազորությունները

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաքվում ընթացող ԵԱՀԿ ԽՎ-ի նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան առաջարկել է ընդլայնել Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշի լիազորությունները.
«Մենք շատ լավ ենք ճանաչում Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշին: Նա քաջածանոթ է Հարավային Կովկասին, նրա խնդիրներին: ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, թեև անարդյունավետ է, սակայն ակտիվ է: ԵԱՀԿ ԽՎ-ի գործունեությունն ավելի պասսիվ է: Դուք չե՞ք մտածում հատուկ ներկայացուցիչ Սուարեշին լիազորություններ հատկացնելու համար` ադեկվատ գործունեությոն ծավալելու համար»:
ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը հայտարարել է, որ իրենք մտադիր են մեծացնել ԵԱՀԿ ԽՎ-ի դերը: Նա հավելել է, որ Սուարեշն ակտիվ է, և իրենք բարձր են գնահատում տարածաշրջանում նրա գործադրած ջանքերը: