Վրաստանը 10 անգամ ավելի շատ է պատրաստ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, քան` նրա նոր անդամները. Սաակաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ընդ որում, շատ ավելի մեծ չափով, քան ՆԱՏՕ-ի մի շարք նոր անդամներ.

«Փաստ. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը (նկատի է առնվում Ջեյմս Ափաթուրայը) ասել է, որ վրացի քաղաքական գործիչները, որոնց հետ նա հանդիպում է, իրենք են ասում, որ Վրաստանը պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Կարծես թե, նա վաղուց չի հանդիպել ինձ հետ և իմ մյուս ընկերների հետ, որովհետև Վրաստանը 10 անգամ ավելի շատ է պատրաստ (ՆԱՏՕ-ին անդամակցելուն), քան դաշինքի մի շարք նոր անդամներ»:

Սաակաշվիլին հավելել է, որ ՆԱՏՕ-ի (Ռասմուսենի) կողմից Վրաստանին առաջարկված մերձեցման այլընտրանքային փաթեթն էականորեն տարբերվում է MAP-ից (դաշինքին անդամակցելու գործողությունների պլան): Սաակաշվիլին տվյալ իրավիճակը համեմատել է նրա հետ, երբ մարդուն կանչում են ճաշի, սակայն փոխարենը նրան տալիս են «չուփա-չուփս»:

Սաակաշվիլին ընդգծել է, որ իրենք չպետք է զբաղվեն ինքնախաբեությամբ և պետք է ողջ ճշմարտությունը հայտնեն ժողովրդին: Սաակաշվիլին ընդունել է, որ գործընթացը բարդ է` առանձնացնելով Ռուսաստանի գործոնը:

Տեսանյութեր

Լրահոս