
Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը Պրահայում կանցկացվի մինչև հուլիսի 10-ը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ու Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչներ Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը Պրահայում կանցկացվի հուլիսի առաջին կեսին՝ մինչև հուլիսի 10-ը: Այս մասին երեկ Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն:
Նրա խոսքերով՝ Պրահայում Կարասինի հետ իր հանդիպումից օրեր առաջ տեղի է ունենալու երկու երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցության զարգացման հարցերով փորձագետների հանդիպումը: Ավելի վաղ Աբաշիձեն ընդգծել էր, որ Պրահայում վրացի ու ռուս փորձագետների հանդիպումը չի հանդիսանում «Աբաշիձե-Կարասին» ձևաչափով բանակցությունների մասնիկ: