Բաժիններ՝

Մերկելը դժգոհ է Ուկրաինայի արևելքում խաղաղության հաստատման չափազանց դանդաղ տեմպերից

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրի խորհրդարնում ունեցած ելույթի ժամանակ դժգոհություն է հայտնել Ուկրաինայի արևելքում խաղաղության հաստատման հարցում չափազանց դանդաղ առաջընթացից:

Մերկելը չի բացառել, որ եթե չարագացվեն ապաէսկալացման տեմպերը, ապա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը կարող է վերադառնալ օրակարգ: Մերկելը բարձր է գնահատել միակողմանի հրադադարի մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կոչը:

Բացի այդ, նա հոգեբանական առումով կարևորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ կապված Ուկրաինայում զորքեր կիրառելու մասին իր իրավունքից հրաժարվելու հետ: Եվ չնայած այդ ամենին՝ ուկրաինացի զինվորականները զոհվում են.

«Առաջընթացը շատ դանդաղ է ընթանում: Դիվանագիտական որոշումները մշտապես նախընտրելի են: Սակայն եթե ոչինչ չի աշխատում, ապա պատժամիջոցները կարող են վերադառնալ օրակարգ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս