ԱՄՆ-ը չի պատրաստվում ճանաչել Հարավային Օսիայի հանրաքվեի արդյունքները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Նորլանդը երեկ վրացի լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Սնատոլի Բիբիլովը հայատարարել է, որ իրենք անցկացնելու են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին հանրաքվե:

Նորլանդը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. «Ելնելով ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումից՝ մենք ամբողջովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Մենք չենք ճանաչում օկուպացված տարածքների անկախ կարգավիճակը: Վստահ չեմ, թե ինչ կարող է հաջորդել նման հայտարարությանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30