Բաժիններ՝

Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Հերման վան Ռոմպեյի հետ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան, ԵՄ-ն ու Ռուսաստանը կարող են մինչև հունիսի 27-ը փորձագետների մակարդակով եռակողմ խորհրդակցություններ անցկացնել արևելքում տիրող իրավիճակի և մասնավորապես դրա կարգավորման վերաբերյալ իր խաղաղության պլանի շուրջ:

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ հավատում է, որ Ռուսաստանը խաղաղության պլանին աջակցելու է ոչ միայն խոսքերով, այլև՝ գործով: Ռոմպեյն իր հերթին բարձր է գնահատել Պորոշենկոյի խաղաղության պլանը՝ ընդգծելով, որ դրան աջակցում են ոչ միայն ԵՄ-ի անդամ երկրները, այլև՝ համայն աշխարհը:

Ռոմպեյը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի մասին և հայտարարել է Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին, եթե չգործադրվեն բոլոր ջանքերը՝ խաղաղություն հաստատելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30