Բաժիններ՝

Դանիան ճանաչվել է ԵՄ-ի ամենաթանկ երկիր

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրոպական վիճակագրական բյուրոն հայտնել է ԵՄ-ի ամենաթանկ երկրների անունները: Դանիան ճանաչվել է 2013 թվականին ԵՄ-ի ամենաթանկ երկիր: 2013 թվականին Դանիայում ապրանքների ու ծառայությունների գները 40 տոկոսով ավելի բարձր են եղել համաեվրոպական մակարդակից:

Դանիայում գրանցվել են ԵՄ-ում սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների, կենցաղային էլեկտրոնիկայի, մասնավոր տրանսպորտի, ռեստորանների ու հյուրանոցների ամենաթանկ գները:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Շվեդիան, ուր գների մակարդակը 30 տոկոսով է բարձր եղել եվրոպական գներից: Երրորդ տեղը կիսել են Լյուքսեմբուրգն ու Ֆինլանդիան (23 տոկոս), ապա գալիս են Իռլանդիան ու Մեծ Բրիտանիան: Հետազոտության համաձայն, ԵՄ-ում ամենացածր գները գրանցվել են Բուլղարիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Հունգարիայում ու Լիտվայում:

Եվրոպական վիճակագրական բյուրոյի մասնագետները համեմատել են 2400 անուն ապրանքի ու ծառայության գներ, որոնք ակտիվ պահանջարկ են վայելում սպառողների մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս