Բաժիններ՝

ԵԽԽՎ-ը գովել է Ուկրաինային՝ նախագահական ընտրություններն արժանիորեն անցկացնելու համար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շվեյցարացի պատգամավոր Անդրեաս Գրոսը ԵԽԽՎ-ում ներկայացրել է մայիսին Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների դիտարկման արդյունքները և գովել է Կիևին՝ դրանք արժանի մակարդակով անցկացնելու համար:

Գրոսն ընդգծել է, որ նման կարճ ժամանակահատվածում անհնար էր կազմակերպել դա, և այնուամենայնիվ դա հաջողվեց ուկրաինական կողմին, և ողջ երկրում ի հայտ եկան լեգիտիմ կառույցներ, որոնք կարող են այժմ հանդես գալ իրենց երկրի անունից:

Գրոսը նկատել է, որ երկրի արևելքում չի գործել ավելի քան 46 ընտրատեղամաս, 5 միլիոն քաղաքացի գործնականում բացառվել են այդ ընտրություններից, և այնուամենայնիվ նախագահական ընտրություններն անցկացվել են բավական բարձր մակարդակով, որով և նախագահը ստացել է լեգիտիմություն:

Շարունակելով Պորոշենկոյի թեման՝ Գրոսը հայտարարել է, որ նա այնպիսի նախագահ է, որը չի ձգտում իշխանության չափազանց մեծ կենտրոնացմանը: Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30