Պուտինն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղի հարցը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Երկու երկրների առաջնորդներն ընդգծել են ռուս-ադրբեջանական համագործակցության բարձր մակարդակը և կողմ են արտահայտվել դրա հետագա ընդլայնմանը:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային օրակարգի այժմեական հարցերը, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ռուսական կողմը հաստատել է, որ պատրաստ է ամեն կերպ աջակցել հարցի խաղաղ լուծման փնտրտուքը:

Տեսանյութեր

Լրահոս