Իրանն ու ՌԴ-ը սկզբունքային համաձայնության են եկել երկու նոր ատոմակայանի կառուցման շուրջ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու Ռուսաստանը սկզբունքային համաձայնության են եկել երկու նոր ատոմակայանի կառուցման շուրջ: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

Նա հավելել է, որ կողմերը պլանավորում են տվյալ հարցի շուրջ վերջնական համաձայնության հասնել երկուշաբթի-երեքշաբթի: Այսօր Թեհրան է ժամանել «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկին:

Երկօրյա իրանական այցի շրջանակներում Սպասկին հանդիպումներ է ունենալու Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի, Բեհրուզ Քամալվանդիի, Իրանի արտգործնախարարի՝ իրավական ումիջազգային հարցերով տեղակալ Աբբաս Արաղչիի հետ:

Ռուսաստանն Իրանի տարածքում կառուցել է Բուշեհրի ատոմակայանը, ինչը հանդիսացավ Մերձավոր Արևելքի առաջին ատոմակայանը: 2011 թվականի սեպտեմբերին Բուշեհրի ատոմակայանը միացվեց Իրանի էներգոհամակարգին և հասցվեց իր 100 տոկոսանոց հզորությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30