Բաժիններ՝

Իրանի մի շարք քաղաքներում ջրի պակասը հասել է ճգնաժամային մակարդակի

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին էներգետիկայի նախարարությանը կարգադրել է ընդունել համապատասխան հավելյալ միջոցներ՝ կապված երկրում առկա ջրային ճգնաժամի վերացման հետ:

Իրանի էներգետիկայի նախարարի խորհրդական Համիդռեզա Ջանբազը հայտարարել է, որ ներկա դրությամբ երկրի 517 քաղաքում միջոցներ են ձեռնարկվում՝ կապված ջրի պակասի խնդրի վերացման հետ. «Մենք պլանավորում ենք լցանավերի օգնությամբ ջուր տեղափոխել 6000 գյուղեր»:

Ջրի պակասը ճգնաժամային մակարդակի է հասել Իրանի Թավրիզ, Սպահան, Խուզեստան, Ղոմ, Մեշհեդ և Համադան քաղաքներում: Ջանբազը հավելել է, որ ներկայումս իրեն մշակում են հատուկ ծրագիր, որը կօգնի առաջիկա երեք տարում լուծել ջրի խնդիրը. «Վերջին գրեթե 13 տարում երկրում նկատվում է երաշտ: Ջրի պահանջարկն աճում է բնակչության թվաքանակի աճի հետ մեկտեղ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30