Բաժիններ՝

32.000 բրիտանացի զինծառայող գիրության պատճառով անկարող է պատերազմել

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ բրիտանական բանակի ավելի քան 32.000 զինծառայող անպիտան է որևէ պատերազմի համար, ինչի պատճառը նրանց չափազանց գեր լինելն է: Այս (too fat to fight) մասին գրել է բրիտանական Sunday Times թերթը:

Վերջինիս տվյալներով՝ թագավորական բանակի զինվորները վերջին երեք տարում չեն կարողանում հաջողությամբ հաղթահարել ֆիզիկական պատրաստվածության թեստերը և վատ սննդի պատճառով բավական գիրացել են: Անգլիացի զինծառայողները տարեկան երկու անգամ ֆիզպատրաստության քննություն են հանձնում:

Թերթի տվյալներով՝ 2011 թվականի ապրիլից մինչև 2014 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում նման քննություն չի կարողացել հանձնել 32.419 զինծառայող, որոնցից 29.600-ն արական սեռի ներկայացուցիչներ են, իսկ 2819-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ:

Նրանցից ավելի քան 22.000-ի մոտ շաքարախտով հիվանդանալու ռիսկը շատ մեծ է, արյան ճնշումը բարձր է, առկա են սրտանոթային խնդիրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս