ՆԱՏՕ-ն պլանավորել է Թուրքիայի տարածքից դուրս բերել Patriot զենիթա-հրթիռային համալիրները

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն պլանավորել է Թուրքիայից դուրս բերել Patriot զենիթա-հրթիռային համալիրները (ԶՀՀ): Այս մասին հայտնել է Der Spiegel շաբաթաթերթը:

Վերջինիս տվյալներով՝ ՆԱՏՕ-ն այդ ԶՀՀ-ները, որոնցից երկուական համակարգ Թուրքիային հատկացրել են ԱՄՆ-ը, Գերմանիան ու Նիդերլանդները, պլանավորել է Թուրքիայի տարածքից դուրս բերել մինչև տարեվերջ: Սակայն տվյալ հարցում վերջնական որոշում կընդունվի այս տարվա սեպտեմբերի սկզբին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում:

2012 թվականի դեկտեմբերին ՆԱՏՕ-ն որոշեց տվյալ ԶՀՀ-ները հատկացնել Թուրքիային, որպեսզի նա կարողանա պաշտպանվել Սիրիայից կատարվող օդային հարձակումներին: Այդ համակարգերը տեղակայվեցին Ադանայի, Քահրամանմարաշի ու Գազիանթեփի նահանգներում: Սակայն 2013 թվականի հունվարից Թուրքիայում գտնվող Patriot համակարգերը չեն կիրառվել որևէ անգամ:

Տեսանյութեր

Լրահոս