Բաժիններ՝

Թուրքական մամուլը ներկայացրել է Էրդողանի «նախագահական ռազմավարությունը»

Թուրքական Türkiye թերթի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել Թուրքիայի վարչապետ Ռեդջեփ Էրդողանի ռազմավարությունը՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Իշխող «Արդարարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) որոշել է նախագահական ընտրությունների համար առաջ քաշել Էրդողանի թեկնածությունը:

Մշակվել է նաև Էրդողանի «նախագահական» ռազմավարությունը: Դրա համաձայն, նախընտրական կամպանիայի ժամանակ Էրդողանը հանդես չի գա իրեն բնորոշ խիստ ոճով: Փոխարենը նա հետևելու է հանգիստ, առանց լարվածության ու լեզվակռիվների ընտրական կամպանիա անցկացնելու ռազմավարությանը:

Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30