Բաժիններ՝

Վրաստանում հայտնաբերվել են գազի զգալի պաշարներ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Frontera Resources նավթագազային ընկերությունը Վրաստանի արևելքում գտնվող Կախեթիի շրջանում հայտնաբերել է գազային հանքավայր, որի պաշարները գնահատվում են 42 միլիարդ խորանարդ մետր:

Այս մասին հայտարարել է Frontera Resources ընկերության նախագահ Սթիվ Նիկանդրոսը: Նրա խոսքերով՝ տվյալ գազահանքի հայտնաբերումը նախադրյալներ է ստեղծում ապագայում Վրաստանի էներգետիկ անկախության ապահովման համար: Նախագծում ներդրվել է 400 միլիոն դոլար: Frontera Resources-ը Վրաստանում իր գործունեությունը սկսել է 1997 թվականին:  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30