ԱՄՆ-ը 8-9 միլիարդ դոլարով տուգանել է ֆրանսիական BNP Paribas բանկին
Ամերիկյան The Wall Street Journal թերթի փոխանցմամբ՝ ֆրանսիական BNP Paribas բանկը ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը կվճարի 8-9 միլիարդ դոլար դոլարի տուգանք՝ մի շարք երկրների դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմը չպահպանելու համար: Այս մասին թերթին հայտնել է նրա աղբյուրը.
Բանկի ներկայացուցիչներն ընդունել են իրենց մեղավորությունը, որ խախտել են «Միջազգային տնտեսական արտակարգ լիազորությունների մասին ակտը», ինչը և Սպիտակ տանը հնարավորություն է տալիս պատժամիջոցներ սահմանել այլ երկրի դեմ:
Բանկին ժամանակավորապես կարգելվի վճարումներ իրականացնելով դոլարով, ինչպես նաև աշխատանքից կհեռացվի մոտ 30 աշխատակից: Մայիսի վերջին ԱՄՆ-ի իշխանությունները ֆրանսիական BNP Paribas բանկին սպառնացել էին տուգանքով՝ կապված Կուբայի, Սուդանի ու Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը խախտելու հետ: