Բաժիններ՝

Թուրքիայում մի շարք ուժեր ցանկանում են նախագահական ընտրություններից առաջ ապակայունացնել երկիրը. Շիմշեք

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ Թուրքիայում մի շարք ուժեր ցանկանում են նախագահական ընտրություններից առաջ ապակայունացնել երկիրը, ինչը կնպաստի տնտեսական լուրջ խնդիրների առաջացմանը:

Շիմշեքի խոսքերով՝ Թուրքիայում իրավիճակի ապակայունացումը երկրի տնտեսությանը հետ կշպրտի 20 տարով, ինչը ձեռնտու կլինի մի շարք ուժերի համար: Շիմշեքը, սակայն, չի մանրամասնել, թե որ ուժերի մասին է գնում խոսքը:

Շիմշեքն ընդգծել է, որ 2014 թվականը բարդ ժամանակաշրջան կհանդիսանա Թուրքիայի տնտեսության համար: Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 10-ին: Հնարավոր երկրորդ փուլն անցկացվելու է օգոստոսի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս