Զարիֆը հնարավոր է համարում մինչև հուլիսի 20-ը Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագրին հասնելը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թեհրանում հայտարարել է, որ եթե «Վեցյակի» երկրները բավական լրջորեն ընդունեն բանակցությունների հարցը, ապա կարելի է հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագրին.

«Եթե մյուս կողմը բարյացակամություն ցուցաբերի առաջիկա բանակցություններում, ապա կարելի է մինչև հուլիսի 20-ը հասնել վերջնական համաձայնագրին: «Վեցյակի» երկրները պետք է ցուցաբերեն նույնպիսի վճռականություն ու լրջություն, ինչպես որ նախորդ ամիս ցուցաբերել է իրանական կողմը»:

Զարիֆն ընդգծել է, որ Թեհրանը չի ցանկանում որևէ այլ բան, քան իր օրինական իրավունքներն են: Նախորդ շաբաթ Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև անցկացվել են բանակցությունների հինգերորդ փուլը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30