
Իսրայելական ավիացիան հարվածել է Սիրիայի ռազմական օբյեկտներին

Իսրայելական Haaretz թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում ընկած մի շարք թիրախների: Ավիահարվածները դարձել են սիրիական հակատանկային արկով ավտոմեքենայի պայթյունի հետևանքով իսրայելցի դեռահասի զոհվելու պատասխանը:
Գիշերային ավիահարձակման ժամանակ իսրայելական ինքնաթիռները խոցել են 9 ռազմական օբյեկտ, որոնց թվում եղել են սիրիական հրամանատարական շտաբներ: Թել Ավիվը պլանավորված սադրանք է համարում հունիսի 22-ին Գոլանի բարձունքներում ավտոմեքենայի պայթեցումը, ինչի հետևանքով զոհվեց մեկ դեռահաս և վիրավորվեց 3 մարդ:
Նույն օրն իսրայելական տանկերը կրակ են բացել սիրիական դիրքերի վրա: Գոլանի բարձունքները հաճախ են ենթարկվում հրետակոծության: