
ԱՄՆ-ը մոտ ժամանակներս Եգիպտոսին կմատակարարի Apache հարվածային ինքնաթիռներ. Ջոն Քերի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնը մտադիր է մոտ ժամանակներս Եգիպտոսի ՊՆ-ի համար վերսկսել Apache հարվածային ինքնաթիռների մատակարարումը, ինչը դադարեցվել էր Եգիպտոսի նախագահի պաշտոնից Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո:
Այս մասին Կահիրեում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Վերջինս իր մերձավորարևելյան շրջագայության շրջանականերում Կահիրե է ժամանել երեկ: Քերին հանդիպել է Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի, իր եգիպտացի գործընկեր Սամեհ Շուկրիի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Քերիի խոսքերով՝ ԱՄՆ-ը մտադիր է աջակցել Եգիպտոսին 2011 թվականի հեղափոխության հույսերի ու նպատակների իրականացման ճանապարհին: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը մեծապես շահագրգռված է Եգիպտոսի նոր կառավարության հետ համագործակցելում:
Քերիի այցը Կահիրե դարձավ ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցչի առաջին պաշտոնական այցը Եգիպտոս, ալ-Սիսիի երդմնակալությունից հետո: Այցից առաջ Քերին հայտարարել է, որ 10 օր առաջ Վաշինգտոնում որոշել են վերսկսել Եգիպտոսին հատկացվող ռազմական օգնությունը, սակայն նախկին օգնության (1.5 միլիարդ դոլար) 1/3-ի չափով (572 միլիոն դոլար):