«АвтоВАЗ»-ը հուլիսի 1-ից նախնական պատվերի հիման վրա մեքենաներ կարտադրի
«АвтоВАЗ»-ը հուլիսի 1 -ից կանցնի նախնական պատվերների հիման վրա մեքենաների արտադրութան ռեժիմի: Այդ մասին հայտարարել է ընկերության նախագահ Բու Ինգե Անդերսոնը:
Նա նշել է, որ ընկերության քաղաքականությունը միտված է սպառողական պահանջարկին եւ ավելի արդյունավետ արտադրության կազմակերպմանը: «Դա ընկերության համար կարեւոր փոփոխություն է: Եթե նախկինում մենք մեքենաները փոխանցում էինք դիլերներին, ապա հիմա նրանցից պատվերներ կընդունենք` իմանալով, որ նրանք այդ պատվերներն ստացել են իրենց սպառողներից»:
Հուլիսի 1 –ին նախնական պատվերով աշխատանքի ռեժիմի կանցի Տոլյատիի ավտոգործարանը: Ակնկալվում է, որ նման ռեժիմի պարագայում «Лада Грант»-ի արտադրությունը կավելանա: