Իրաքում իրավիճակի սրման պատճառը միջդվանաբանական տարաձայնությունների չկարգավորված լինելն է. Օբամա
Ամերիկյան CNN և NBC հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ միջդավանաբանական տարաձայնությունները ժամանակին չլուծվելու պատճառով հանգեցրին Իրաքում իրավիճակի սրմանը:
Օբաման ընդգծել է, որ Իրաքում պետք է ստեղծվի այնպիսի կառավարություն, որը հավասարաչափ կներկայացնի երկրի երեք հիմնական համայնքների (սուննի, շիա, քուրդ) շահերը: Օբամայի խոսքերով` Իրաքի ղեկավարությունը պետք է դուրս գա դավանաբականան նեղ շրջանակներից և գնա փոխզիջման.
«Եթե նրանք չկարողնան անել դա, ապա (հակամարտությունը) չի հաջողվի լուծել անգամ ռազմական ճանապարհով: Ամերիկյան որևէ ռազմական ուժ չի բավականացնի, որպեսզի կանխի երկրի փլուզումը: Նրանք, ում գործունեությունը մշտապես ուղղված է եղել Իրաքի փլուզմանը, այսօր գործում են ավելի ակտիվ:
Իսկ նրանք, ովքեր կարող են պահպանել երկրի միասնությունը, թուլացած են: Վերջին հաշվով իրավիճակի կարգավորման առաջադրանքի իրագործումը պետք է ստանձնեն իրաքցի առաջնորդները»: