Բաժիններ՝

Ուկրաինայի ՊՆ-ը հերքել է ռուսական սահմանային անցակետը հրետակոծելու մասին տեղեկությունը

ZN.UA-ի փոխանցմամբ` հակաահաբեկչական գործողության մեջ ներգրավված Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանի ու ականանետեր չեն կիրառել երկրի արևելքում պետական սահմանի վերականգնման գործողությունների ժամանակ:

Այս մասին երեկ հայտնել է Ուկրաինայի ՊՆ-ի մամուլի ու տեղեկատվության վարչությունը: Վերջինս, սակայն, ընդունել է, որ երբ ուկրաինական ստորաբաժանումները մոտեցել են ռուս-ուկրաինական սահմանին ընկած «Դոլժանսկի» անցակետին, զինյալները զինված դիմադրություն են ցույց տվել կառավարական զորքերին:

Ուկրաինայի ՊՆ-ը հայտնել է, որ բախման ժամանակ զինյալների կողմից ականանետից արձակված արկերից մեկն ընկել է սահմանի մոտ: Ռուսական կողմի տվյալներով` պայթյունի հետևանքով վիրավորվել է Ռուսաստանի մաքսային ծառայության ներկայացուցիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30