
Ամերիկյան ավիացիան զգալիորեն ավելացրել է հետախուզական թռիչքների քանակն Իրաքի տարածքում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ամերիկյան ավիացիան զգալիորեն ուժեղացրել է հետախուզական թռիչքների քանակն Իրաքի տարածքի վրայով, որպեսզի հստակեցնի Իրաքի զգալի մասը գրաված «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալների կենտրոնացման վայրերը:
Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար, դերծովակալ Ջոն Կիրբին: Նրա խոսքերով` ներկա դրությամբ թռիչքներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով: Խոսքը գնում է ինչպես անօդաչու թռչող սարքերի, այնպես էլ օդաչու ունեցող թռչող սարքերի թռիչքների մասին:
Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է, որ նախագահ Բարաք Օբաման դեռ որոշում չի ընդունել Իրաքի ու հարևան Սիրիայի տարածքներում գործող զինյալներին հարված հասցնելու մասին: Պենտագոնը դեռ ուսումնասիրում է իրավիճակը: